Խաղողօրհնեք և ՏարազՖեստ | Ծիսական հարսանիք | Բերքի և սիրո առատություն «Երազ» այգում, 17 August

Խաղողօրհնեք և ՏարազՖեստ | Ծիսական հարսանիք | Բերքի և սիրո առատություն «Երազ» այգում

Winter Park / Ձմեռային Այգի

Highlights

Sun, 17 Aug, 2025 at 05:00 pm

6 hours

Tbilisyan Highway 1/8, 0014 Yerevan, Armenia

Advertisement

Date & Location

Sun, 17 Aug, 2025 at 05:00 pm to 11:00 pm (AMT)

Tbilisyan Highway 1/8, 0014 Yerevan

Yerevan, Armenia

Save location for easier access

Only get lost while having fun, not on the road!

About the event

Խաղողօրհնեք և ՏարազՖեստ | Ծիսական հարսանիք | Բերքի և սիրո առատություն «Երազ» այգում
🍇«Խաղողօրհնեք և ծիսական հարսանիք․ բերքի և սիրո առատություն Երազ այգում»
Քաղենք խաղողը, լցնենք կողովը...
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ...

Օգոստոսի 17-ին սիրով հրավիրում ենք «Երազ» այգի՝ տոնելու Հայ Առաքելական Եկեղեցու ամենագեղեցիկ ու խորհրդանշական տոնը՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, այսինքն՝ Խաղողօրհնեքը։

Այս տարի այն նշելու ենք առանձնակի շքեղությամբ՝ հագեցած տոնական ծրագրով․

🍇 Խաղողի օրհնության կարգ
💍 Հին հայկական ծիսական հարսանիք
🎶 Ազգային երգեր ու պարեր
👐 Վարպետաց դասեր
🎭 Թատերականացված ներկայացում՝ տարազներով, երգ-պարով, հարս ու փեսայով։

👘 «ՏԱՐԱԶՖեստ»
🎤 Համերգային ծրագիր՝ Ethno Colors։

📍 Միջոցառումը կմեկնարկի ժամը 18:00-ից՝ խաղողի եկեղեցական օրհնությամբ։

Տոնակատարության առանցքային իրադարձությունը հայկական ծիսական հարսանիքի ներկայացումն է՝ «Նավակատիք» կրթամշակութային կենտրոնի և «ՄԱՍՈՒՆՔ» ավանդական երգի-պարի համույթի մասնակցությամբ։ Նպատակն է վերականգնել, արժևորել և փոխանցել հայ մշակութային ժառանգությունն ու ազգային ավանդույթները նոր սերունդներին։

Այդ օրը տեղի կունենա նաև Հայաստանի ամենագունեղ մշակութային տոներից մեկը՝ ՏԱՐԱԶՖեստ-ը, որի շրջանակում կցուցադրվեն ազգային տարազներ հայ դիզայներների հեղինակությամբ։

Եվ իհարկե՝ Ethno Colors խմբի հիասքանչ կատարումները կհնչեն «Երազ» այգու ջերմ և հյուրընկալ մթնոլորտում։

🧵Կանցկացվեն վարպետաց դասեր՝

տիկնիկագործության,
կարպետագործության,
գորգագործության,
խաչբուռի հյուսման։

🎉 Տոնական օրը կեզրափակենք ավանդական գեղեցիկ շուրջպարով։

📅 Հանդիպում ենք օգոստոսի 17-ին, ժամը 17:00-ից։
ԱՅԳՈՒ ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է։
Այդ օրը կգործեն այգու բոլոր ծառայությունները։

Միջոցառման համակազմակերպիչ՝ Տերյան Մշակույթի Կենտրոն։

interested
Stay in the loop for updates and never miss a thing. Are you interested?
Yes
No

Ticket Info

To stay informed about ticket information or to know if tickets are not required, click the 'Notify me' button below.

Advertisement

Nearby Hotels

Tbilisyan Highway 1/8, 0014 Yerevan, Armenia, Yerevan, Armenia
Get updates and reminders

Host Details

Winter Park / Ձմեռային Այգի

Winter Park / Ձմեռային Այգի

Are you the host? Claim Event

Advertisement
Խաղողօրհնեք և ՏարազՖեստ | Ծիսական հարսանիք | Բերքի և սիրո առատություն «Երազ» այգում, 17 August
Խաղողօրհնեք և ՏարազՖեստ | Ծիսական հարսանիք | Բերքի և սիրո առատություն «Երազ» այգում
Sun, 17 Aug, 2025 at 05:00 pm